Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական հրետակոծության ժամանակ Նոյեմբերյան քաղաքի տարածքում ընկել է ադրբեջանական 2 արկ: Դրանք պայթել են Նոյեմբերյանի անտառապատ տարածքում, վնասներ չեն հասցրել:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի աշխատակից Արամայիս Ամիրաղյանը հոկտեմբերի 27-ին իր խոշոր եղջերավոր անասունները արածեցնելու ժամանակ Նոյեմբերյան քաղաքի եւ Դովեղ գյուղի միջեւ գտնվող Նոյեմբերյանի «Քրդատափ» տեղամասում հայտնաբերել է ադրբեջանական 76 մմ տրամագծով չպայթած արկ: Ա. Ամիրաղյանն այն շրջապատել է քարերով, որպեսզի բնակիչները հեռու մնան վտանգից:
Նա այդ մասին տեղեկացրել է Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հրամանատարությունը: Զորամասի սակրավորները հոկտեմբերի 28-ին վնասազերծել են չպայթած արկը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Արամայիս Ամիրաղյանը