Լրահոս
Օրվա լրահոսը

30-ամյա տղամարդը մահացու մարմնական վնասվածքը ստացել է խնջույքի ժամանակ. կատարվում է քննություն

Հոկտեմբեր 28,2015 17:14

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:

Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքը ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։

Քննությամբ պարզվել է խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և-ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031