Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը բանաձեւեր եւ հաշվարկներ ներկայացրեց, թե ինչպես կարող ենք հաշվել Հայաստանում իրական բնակչության թիվը:
Ըստ նրա, իշխանությունը կամք չունի դա պարզելու եւ պետք էլ չէր ստեղծել բնակչության պետական ռեգիստր:. «Վիճվարչությունը ներկայացնում է, որ հանրապետության մշտական բնակչության թիվը 2 մլն 870 հազար է: Երեկ մեզ ասում էին, որ հանրապետությունում կա 2.5 մլն: Ժողովուրդ ջան, հանրապետության բնակչության թիվը ստուգելու եւ պարզելու համար բավական է մահացած բնակչության թիվը բազմապատկել միջին տարիքի հետ: Եթե տարեկան մահանում է 30 հազար մարդ, միջին տարիքը 74.2 է, ուրեմն բազմապատկեք, ստանում եք ձեր բնակչության թիվը: Ես ստանում եմ 2.2 մլն: Բայց իրենք ասում են՝ 2.5 մլն ընտրող կա: Մեկ այլ մեխանիզմ էլ կա՝ ակտիվ բնակչության թիվը բաժանենք այն տեսակարար թվի վրա, որը կազմվում է՝ ելնելով բնակչության սեռատարիքային կազմից: ՀՀ-ում ակտիվ բնակչությունը 1 մլն 150 հազար է, բաժանենք 0.63, ձեր մաքսիմում թիվը 1 մլն 800 հազար է ստացվում»:
Ըստ Հրանտ Բագրատյանի, այն թիվը բնակչության, որը ներկայացնում է իշխանությունը եւ Վիճվարչությունը, համապատասխանում է այնպիսի երկրի տվյալի, որի ծնելիությունը շատ բարձր է՝ 7-8 անգամ բարձր, քան ՀՀ-ում: Ու այդ ավել ձայները իշխանություններն օգտագործում են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ