«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Արա Մարտոյանի պատմությունը» վերտառությամբ հոդվածում արվել են անհիմն մեկնաբանություններ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, սակայն ընտրացուցակներում մնացած անձանց վերաբերյալ: Հոդվածագրի տրամաբանությամբ՝ 1895 թ. ծնված Խարկաշ Ավդոյանը պետք է մահացած լիներ, մինչդեռ նրա տվյալները առկա են ընտրացուցակում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանգրով:
Հաճախ ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմում են ոչ թե սահմանված ընթացակարգով /օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ կամ անձնագրային և վիզաների վարչություն/, այլ օտարերկյա պետությունների իրավասու մարմիններ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարություն: Արդյունքում, այդ անձանց քաղաքացիությունը չի դադարեցվում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դադարեցման միակ իրավական հիմքը ՀՀ Նախագահի հրամանագիրն է:
Կարդացեք նաև
Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացքին քաղաքացու կողմից հետամուտ չլինելը որևէ կերպ չի խոչընդոտում գործընթացի մասին նրա իրազեկված լինելուն: Օրենսդրության համաձայն` քաղաքացիության դադարեցման դիմումի ընթացքի, ինչպես նաև` ՀՀ Նախագահի հրամանագրի ստորագրման փաստի մասին քաղաքացին իրազեկվում է էլեկտրոնային փոստի կամ SMS հաղորդագրությունների միջոցով:
2. Ըստ հոդվածագրի՝ 1895թ. ծնված Խարկաշ Ավդոյանը վաղուց պետք է մահացած լիներ: Հեղինակի նման տրամաբանությանը չենք կողմնակցում: ՀՀ ոստիկանությունը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ռեգիստրից մահացած անձի տվյալները հանում է բացառապես ՔԿԱԳ ստորաբաժանումներից ստացված տեղեկությունների հիման վրա:
Իմիջիայլոց, Խարկաշ Հուսեյնի Ավդոյանը իր անձնագիրը ստացել է 15.02.2001 թվականին, երբ 106 տարեկան էր:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ 27.10.2015 թ.-ից հրապարակվել են ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակները: Ցուցակներում տեղ գտած անճշտություններ հայտնաբերելու դեպքերում քաղաքացիներին խնդրում ենք դիմել անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն:
ՀՀ Ոստիկանություն