«Արցախի համար առաջնահերթային խնդիրը գիտելիքների վրա հիմնված տնտեսությունն է: Հարկավոր է որոշել հիմնական գիտական ուղղությունները, որոնք կարող են օգնել` լուծելու տնտեսական հարցերը: Մյուս հիմնական խնդիրը երիտասարդ կադրերի պատրաստումն է, ովքեր կարող են լավ համադրել գիտությունն ու կրթությունը տնտեսության զարգացման գործում: Արցախի գիտական կենտրոնը պետք լուծի այդ խնդիրները, իսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ամեն կերպ աջակցել»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը սույն թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած Արցախի գիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, գիտական հաստատությունների տնօրենները, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչը: Քննարկմանը ներկայացվեց Արցախի գիտական կենտրոնի հետ ՀՀ ԳԱԱ-ի գիտական խմբերի համագործակցության փորձը:
Նշվեցին ստույգ թեմաներ, որոնց շուրջ կարող է ծավալվել եւ զարգանալ հետագա համագործակցությունը: Մասնավորապես ուշադրություն դարձվեց Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտականորեն հիմնավորված ժամանակակից գյուղատնտեսության վարման մեթոդոլոգիաների, բնական եւ բժշկական գիտությունների զարգացման անհրաժեշտության վրա:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարդացեք նաև
28.10.2015թ.