Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Հոկտեմբեր 28,2015 16:49

Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ շինարար Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը:

Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններից մեկը

սեփականության  իրավունքով անհատույց օտարելու մասին հարցի քննարկման ժամանակ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը ավագանուն է փոխանցել Քոչինյանների ընտանիքի շնորհակալությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ աջակցության և ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Ավագանու նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել նոյեմբերի 25-ին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031