Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մասնակցությունը դեռ հայտնի չէ

Հոկտեմբեր 28,2015 16:50

Ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Վիգեն Սարգսյանը, ոչ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Երիցյանը, Հովհաննես Հովսեփյանը, Կարեն Կարապետյանը և ոչ էլ Լևոն Յոլյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչական լծակները չեն կիրառելու: Այսօր այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, «Այո»-ի շտաբի պետն է, մյուսներն իր տեղակալներն են «Այո»-ի շտաբում:

Վահրամ Բաղդասարյանը բացատրում է այսպես. «Նրանք ընդգրկվել են շտաբում փորձառու լինելու պատճառով: Այս անձինք աշխատանքից դուրս են զբաղվելու շտաբի աշխատանքներով: Ում էլ նշանակեին շտաբի անդամ, պետք է որևէ տեղ աշխատեր, այնպես որ անտեղի է այդ հարցը բարձրացնելը»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն ակտիվ քարոզչությունը, այդ թվում նաեւ մարզային այցելությունները կսկսի նոյեմբերի մեկից: Կմասնակցի՞ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այդ քարոզչությանը, ի՞նչ ձեւաչափով՝ պարզ կդառնա նրա՝ Անգլիայից վերադառնալուց հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե ոչ մի ընտրության ժամանակ, այդ թվում նաև ՏԻՄ, մասնավորապես Իջևան քաղաքում և այլ համայնքներում, վարչական լծակներ “չեն օգտագործվել”, ժողովուրդը պարզապես վստահում է իշխանություններին, գոհ է նրանց վարած տնտեսական քաղաքականությունից, սահմանամերձ գոտու բնակիչների ապրելակերպը թեթևացնող օրենքներից, անաչառ դատական համակարգից, անկաշառ ոստիկաններից, փողի ու բիրդ ուժի տիրապետող մարզպետներից, անմեղ հայացք ունեցող կամակատարներից ու ընդհանրապես պայծառ ապագայից…?:
    Հարգարժան Նելլի, իմ կարծիքով տիրոջ ծառաներն անհայրենիք արարած են, որոնց միակ նպատակը մեկն է`….., որը մեր ազգային ու պետական շահերի հետ որևէ կապ չունի: Ցավալի է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031