Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Զուրաբյանը նոր օրենքի մասին. «Մի օր չեմ զարմանա, եթե Աստված ասի՝ Լիանա, ինձ հարկ տուր»

Հոկտեմբեր 28,2015 16:35

Օրենսդրական մի փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել 12 օրենքներում: Դրանից հետո, ի թիվս այլոց, արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների եւ անգամ թամադաների համար:

Aravot.am-ը ասմունքող եւ տարբեր միջոցառումների ժամանակ որպես թամադա հանդես եկող Լիանա Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նոր օրենքի մասին:

«Ես այդ օրենքին դրական չեմ վերաբերվում, որովհետեւ էսօր էս երկիրը ինձ ոչինչ չի տվել, ես ինչ արել եմ, իմ ուժերով եմ արել՝ իմ շնորհիվ, ջանասիրությամբ եւ աշխատանքով: Եթե ես ինչ-որ մեկին բան ունեմ տալու, դա միայն Աստված է…Մի օր չեմ զարմանա, եթե Աստված իջնի երկիր ու ասի՝ Լիանա, ինձ հարկ տուր, էդ դեպքում ես իմ հարկերը կտամ, ուրիշ ոչ մեկի ես ոչ մի տալիք չունեմ»,- ասաց թամադա Զուրաբյանը:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս է հրաժարվելու հարկ վճարել թամադայության համար, եթե օրենքն ընդունվի, Լիանա Զուրաբյանը շտապեց ասել, որ թամադայություն կամ հանդիսավարություն ինքը անվճար է անում. «Ընկերական եմ անում, փող չեմ վերցնում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031