Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական իշխանությունները փորձում են սիրաշահել Թուրքիայում բնակվող հայերին». թուրքագետ

Հոկտեմբեր 28,2015 15:36

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է սիրաշահել նաև Թուրքիայում բնակվող հայերին: Նա չի բացառում, որ հայերին սիրաշահելու համար է Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատունը՝ «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը, նախօրեին վերադարձվել հայկական համայնքին:

Թուրքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի նորագույն պատմության մեջ ներքին և արտաքին քաղաքական առումով ամենալարված ժամանակաշրջանը հիմա է (թուրք-քրդական թշնամանք, ռուս-թուրքական սրված հարաբերություններ, միջկուսակցական լարված հարաբերություններ և այլն):

«Թուրքիայում խորհրդարանական քաոսը կշարունակվի նաև ընտրություններից հետո,- համոզված է Մ. Խուդավերդյանը.- նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումները վկայում են, որ իրադրությունը հունիսի 7-ից հետո չի փոխվել, և նոյեմբերին 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծամասնություն չի կազմի: Այնպես որ, խորհրդարանական քաոսը կպահպանվի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031