Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը՝ համանախագահներին. Սահմանին տեղի ունեցող սադրանքների պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. Interfax.az

Հոկտեմբեր 28,2015 15:29

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սադրանքների պատասխանատվությունը դրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վրա: Ըստ Interfax.az-ի՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն Ալիեւը նաեւ ասել է, թե Հայաստանի իշխանության սադրանքները ավարտ չունեն: Ալիեւը որպես իր ասածի օրինակ է բերել անցած տարի Փարիզում իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից երկու շաբաթ անց Լեռնային Ղարաբաղում սկսված զորավարժությունները, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական ուղղաթիռ վայր գցեց:

Իլհամ Ալիեւը նաեւ խոսել է այս սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին «հայկական դիվերսիոն խմբի վնասազերծման» մասին, ինչի արդյունքում Հայաստանն, իբր բազմաթիվ զոհեր է ունեցել: «Այս ամենի պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը»,- ասել է Ալիեւը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031