ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2015թ. – Ինձ ոչինչ այնքան չի անհանգստացնում, որքան բնապահպանական խնդիրները: Այս մասին Մոսկվայում հայտարարել է սիրված երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը:
«Մինչ իմ՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալը, ես Հայաստանի կառավարության հետ առնչություն չունեի, հիմա ինձնով սկսել են հետաքրքրվել: Հաջորդ առիթի դեպքում ես, անպայման, կբարձրացնեմ Հայաստանի բնապահպանական խնդիրները»,- ասաց Փամբուկչյանը՝ իր անհանգստությունը հայտնելով մեր երկրի բնապահպանական ոչ բարվոք վիճակի վերաբերյալ:
https://youtu.be/1gDodygZFPc?t=24m37s
Հայ-Ռուսական Տեղեկատվական Անկախ Կենտրոն, Մոսկվա