Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի ազատ կլինեն իրենց գործողություններում, քան Հայաստանը (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 28,2015 15:03

Գագիկ Համբարյանը չի կարծում, թե Թուրքիան կարող է ազդեցություն ունենալ սահմանի վրա, որպեսզի ազդեցություն ունենա Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վրա

Aravot.am-ը հոկտեմբերի 28-ին «Ելակետ» մամուլի ակումբում քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե արդյոք դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակը սահմանում լարվածություն սպասվո՞ւմ է:

Քաղաքագետը նկատեց, որ նոյեմբերի 1-ին ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում ավարտվում են ներպետական ընտրությունները, երկու երկրներում էլ տեղի են ունենալու օրենսդիր մարմնի ընտրություններ. «Իրենք ավելի ազատ կլինեն իրենց գործունեության մեջ, քան Հայաստանի իշխանությունները, որոնք ավելի սեւեռված կլինեն ներքաղաքական խնդիրներին՝ կոնկրետ սահմանադրության բարեփոխումներին, բայց իրականում ես համարում եմ, որ սա նոր Սահմանադրության ընդունում է, քանի որ Հայաստանում լիովին փոխվում է քաղաքական կառավարման համակարգը: Այսինքն՝ մենք կիսանախագահական, կիսապառլամենտական համակարգից վերածվում ենք պառլամենտական հանրապետության»:

Գագիկ Համբարյանը նկատեց, որ ադրբեջանական կողմը բացարձակ չի էլ թաքցնում, որ ինքն է սահմանում իրավիճակը սրում. «Ես չեմ գտնում, որ եթե Ադրբեջանը չխախտի զինադադարը հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանը կարող է խախտել, կամ Թուրքիան կարող է ազդեցություն ունենալ մեր սահմանի վրա, որպեսզի ազդեցություն ունենա Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031