Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում օլիգարխների կողմից եկեղեցուն հովանավորելը լայն տարածում ունի. զեկույց

Հոկտեմբեր 28,2015 14:56

«Հայաստանում լայն տարածում ունի օլիգարխների եւ քաղաքական գործիչների կողմից եկեղեցուն հովանավորելը, որը նպատակ ունի բարձրացնել սոցիալական կարգավիճակը եւ քաղաքական աջակցությունը, սակայն նրանց ֆինանսների առումով թափանցիկության պակաս կա»,-  ասվում է Արտաքին քաղաքականության կենտրոնի «Ավանդական կրոն եւ քաղաքական ուժ. եկեղեցու դերը Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում եւ Մոլդովայում» վերնագրված զեկույցում:

Զեկույցում ուսումնասիրվում են վերոնշյալ երկրներում եկեղեցիների քաղաքական եւ սոցիալական դերերը: Վերլուծության է ենթարկվում այն, թե ինչ ներդրում են ունեցել եկեղեցիները Սովետական միության փլուզումից հետո երկրների ազգային ինքնության զարգացման գործում եւ այն դերը, որ նրանք ունեն քաղաքացիական հասարակություններում: Անդրադարձ է կատարվում նաեւ եկեղեցու եւ պետության հարաբերություններին. ինչպես է եկեղեցին ազդում, աջակցում իշխանություններին, եւ այլն:

Հայաստանին վերաբերող հատվածում նշված է, որ կա անհրաժեշտություն բարեփոխումներ կատարելու Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում եւ վերջ տալ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականություններին, «մշակել նոր խտրականությունը բացառող օրենք, որում կներառվեն աշխատանքի եւ այլ հարցեր: Նաեւ կա մտահոգություն, որ եկեղեցու դերը կրթական համակարգում գերազանցում է իր օրինական սահմանները»:

Առաջարկներ Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի կառավարություններին խորագրի ներքո պետությունների առաջարկվում է եկեղեցիներին պետությունից եւ անհատներից տրվող ֆինանսական աջակցությունների թափանցիկությունը, ԽՍՀՄ կողմից առգրավված եկեղեցական գույքը փոխհատուցման ծրագրեր իրականացնել եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031