Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Հայաստանը ստիպված է համագործակցել Ռուսաստանի հետ» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 28,2015 14:07

«Մեր անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե ում հետ է Հայաստանի Հանրապետությունը համագործակցում`իր անվտանգությունը ապահովելու առումով»,- հոկտեմբերի 28-ին «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա նշեց, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վերջին տարիներին շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանի ռազմական ծախսերն արդեն հասնում են 4-5 միլիարդ դոլարի. «Եթե մենք ուսումնասիրում ենք ադրբեջանական ԶԼՄ-ները՝ տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականին մեծ քանակությամբ նոր ռազմական տեխնիկա է մատակարարում: Չնայած այն հանգամանքին, որ մեր տեղի մասնագետները հայտարարում են, որ իբր թե Ռուսաստանը հին ռազմական տեխնիկա է մատակարարում: Երեւի թե դա այդպես չէ, ադրբեջանցիները կոնկրետ նշում են Ռուսաստանի հետ բավականին նոր ռազմական տեխնիկայի առուվաճառքի մասին»:

Քաղաքագետը համարում է, որ Հայաստանը ստիպված է համագործակցել Ռուսաստանի հետ, որովհետեւ տարածաշրջանում ուրիշ ավելի կոնկրետ երաշխավորող Հայաստանի չունի. «Մենք այնպիսի հարեւան ունենք, որ Հայաստանը միայնակ չի կարող իր անվտանգությունը ապահովել, եւ մենք ստիպված ենք Ռուսաստանի հետ համագործակցել»:

Գագիկ Համբարյանը նկատեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, կարող է ավելի էժան զենք գնել Ռուսաստանից, քան Ադրբեջանը: Բայց ըստ նրա, խնդիրը այն է, որ Հայաստանը սուղ միջոցներ ունի, եւ չի կարող իրեն թույլ տալ գնել այնքան զենք, ինչքան Ադրբեջանը: Նա համարում է, որ այստեղ շատ մեծ դիվանագիտական խնդիրներ կան. Ադրբեջանը միշտ ցանկանում է Ռուսաստանին ներկայացնել այնպես, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը միշտ պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը, բայց դա այդպես չէ. «Թուրք-ադրբեջանական դիվանագիտական տանդեմը միջազգային ասպարեզում ցանկանում է ներկայացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները համագործակցությունը որպես հակաադրբեջանական: Եվ այստեղ Ռուսաստանը ստիպված է ավելի զգույշ գործել գոնե դիվանագիտական կամ բաց առումով: Մենք դա չենք տեսնում, բայց ես հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը անդրկուլիսյան բանակցությունների միջոցով զուսպ է պահում Ադրբեջանին»:

Քաղաքագետը համարում է, որ բացի վերոնշյալից՝ Հայաստանը ուրիշ օգուտ ՀԱՊԿ-ից չունի. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում չի կարող իր հույսը դնել ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ղրղըզստանի, ո՛չ Տաջիկստանի, ո՛չ Բելառուսի վրա, որովհետեւ իրենք թե՛ իրենց արտաքին քաղաքականության դոկտրինայում, թե՛ իրենց բացեիբաց վարքագծով ցույց են տալիս, որ իրենք հայամետ կողմնորոշում չունեն, եւ պատերազմի դեպքում երբեւիցե չեն կանգնի Հայաստանի Հանրապետության կողքին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031