Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելանյութի շուկան էժանացել է. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 28,2015 12:35

Մի քանի ամսվա կայունությունից հետո վառելանյութի հայաստանյան շուկայում նվազել են գները։ Վառելանյութի տարբեր տեսակներ էժանացել են 10 դրամով (լիտրի հաշվով)։

Շուկայի երկու հիմնական մասնակիցների՝ «Ֆլեշի» եւ «ՍԻ ՓԻ ԷՍ Օյլ Քորփորեյշնի» լիցքավորման կայաններում «ռեգուլյար» տիպի բենզինը արդեն վաճառվում է 420, «պրեմիումը»՝ 440 դրամով։

Նույնքան էժանացել է նաեւ դիզելային վառելանյութը. գինը դարձել է 420 դրամ։

Վառելանյութի գները վերջին անգամ Հայաստանում բարձրացել էին հուլիսին։ Դա պայմանավորված էր ոչ այնքան արտաքին շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով, որքան սեզոնայնությամբ։ Ամռան ամիսներին շուկայում ավելանում է հեղուկ վառելանյութի պահանջարկը, որն էլ հանգեցնում է գների բարձրացման։ Դա սովորաբար տեւում է մինչեւ սեպտեմբեր, որից հետո պահանջարկը դարձյալ նվազում է։

Իհարկե, այնպես չէ, որ այդ գործոնը ներքին շուկայում մշտապես հանգեցրել է գների նվազման։ Այնուհանդերձ այս անգամ նման երեւույթ արձանագրվեց։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031