Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ավելի կլանային պետություն կդառնա. փորձագետ

Հոկտեմբեր 28,2015 12:20

Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կարծում է՝ մեր Սահմանադրությունը Հայաստանն ավելի կլանային է դարձնելու:

«Գործ ենք ունենալու կուսակցական կլանների հետ, կայուն մեծամասնության դոգման հենց դրա մասին է խոսում, այսինքն, լինելու է մի ուժ, որին ձգտելու են շրջակա ուժերը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ գործող Սահմանադրությունն էլ անցած տասնամյակներում չի գործել, եւ Հայաստանը համարելով կլանային պետություն՝ ասաց, որ նմանատիպ պետություններում ամեն ինչ որոշվում է անդրկուլիսյան ոլորտներում ու անձնական հարաբերություններով: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, նոր Սահմանադրությամբ անհասկանալի են լինելու նաեւ նախագահի լիազորությունները:

Այս վերջին դիտարկմանը հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա, նախագահը բոլոր անհրաժեշտ գործառույթներով օժտված է լինելու, ու անտեղի խոսակցություններ համարեց միակուսակցական համակարգի գնալու մասին պնդումները. «Ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության մասին ձեր դիտարկումներին, ապա կայուն մեծամասնությունը նաեւ այլ բանի համար է արվում, որ օրինակ, եթե կուսակցություններն իրենց մեջ չեն կարողանում պայմանավորվել, ապա այդ դեպքում խոսքը քաղաքացունն է, քաղաքացին կորոշի, դրա մեջ ի՞նչ վատ բան կա… Մեր պարագայում՝ կառավարական ճգնաժամեր թույլ չտալու համար, հաշվի առնելով մեր հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները, կայուն մեծամասնություն ունենալը ազգային անվտանգության խնդիր է նաեւ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031