Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ, կարելի է ասել, սեփական մաշկի վրա են զգացել ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներին, նրանց հրահրած սահմանային միջադեպերին լղոզված, հավասարության նշանով տված իրենց գնահատականների հետեւանքները: Հենց այն ժամանակ, երբ համանախագահները Արցախից անցնելիս են եղել Ադրբեջանի տարածք, ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակվել:
Սա ավելին է, քան պարզապես խայտառակ սադրանքը: Սա ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների ու նրանց գործունեության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղակի արհամարհական վերաբերմունքի ցինիկ դրսեւորում է կամ պարզապես «ցուցադրություն»:
Առավել եւս, որ ՄԽ համանախագահները ոչ թե սոսկ հատում էին շփման գիծը, այլ տվյալ տարածքում նաեւ հրադադարի ռեժիմի դիտարկում էին իրականացնում:
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում