Լրահոս
Օրվա լրահոսը

Արժե՞ արդյոք սրանց տալ հնարավորություն՝ շարունակելու իրենց «թախտի տակի» գործունեությունը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2015 12:10

Մեր հոդվածների տակ քոմենթներ գրող ֆեյքերի մի ամբողջ բանակ կա։ Մենք անգիր գիտենք ՊՆ, ոստիկանության, կառավարության, նախագահականի, ԲՀԿ ու ՀՀԿ ֆեյքերին, որոնք հատկապես իրենց շեֆերին վերաբերող նյութերի՝ քննադատություն պարունակող հոդվածների տակ վերջին հայհոյանքներն են գրում լրագրողների, խմբագրի, մտացածին «պատվիրատուների» հասցեին։

Թվում է, մենք՝ լրագրողներս, բաց ու հրապարակային, չվախենալով՝ մեր ստորագրություններն ենք դնում հոդվածների տակ, որոնք վերաբերում են այս երկրի «հզորներին», իսկ ոմանք ծածուկ, թախտի տակից կամ ավելի շուտ՝ մի «հզորի» փեշի տակից, անանուն հայհոյանքներ են շաղ տալիս երիտասարդ աղջիկների ու կանանց հասցեին՝ ի ցույց դնելով իրենց դաստիարակությունը, կուլտուրան, բարոյական նկարագիրը, չարությունը, մաղձը եւ հատկապես՝ վախերը։

Արժե՞ արդյոք սրանց տալ հնարավորություն՝ շարունակելու իրենց «թախտի տակի» գործունեությունը եւ մեր հաշվին փող աշխատելու։ Չգիտեմ։ Բայց քոմենթների դաշտը փակելով՝ մենք կզրկվենք նաեւ ազնիվ ու իրական ընթերցողի հետ անմիջական կապից։

Լուրջ հարց է, որի պատասխանը դեռ չեմ գտել։ Սպասում եմ ընթերցողների արձագանքին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031