Լրահոս
Օրվա լրահոսը

Մի Մուկանյան խոսեց իր հերթին. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 28,2015 11:56

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լեգենդար մամուլի ասուլիսից արդեն որոշ ժամանակ է անցել, խնդմնդացինք, ծիծաղեցինք, զարմացանք, որից հետո նորից անցանք մեր աշխարհիկ թեմաներին, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններին։

Բայց ոչ, ստիպված ենք եւս մեկ անգամ անդրադառնալ Արա Աբրահամյանի թեմային, քանի որ վերջինիս տեղակալ Լեւոն Մուկանյանը իր շեֆին քննադատողներին թուրք է անվանել։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Կարդալով որոշ օգտատերերի գրառումներն ու հրապարակումները՝ ակամայից հիշում եմ հայ ժողովրդի մեծ զավակ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում, որ կան թուրքանման հայեր»։

Առաջին անգամ էինք այս մարդու մասին լսում։ Որոշեցինք իր ֆեյսբուքյան էջը տեսնել։ Այդպես էլ կա։ Անունը Լեւոն է, ազգանունը՝ Մուկանյան, ինքն էլ՝ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, բայց իր էջում հայերեն գոնե մի տառ չգտանք։ Բացառապես ռուսերեն է արտահայտվում։ Հիմա այս մարդու հայ լինելը որտե՞ղ է երեւում։ Որ անունը Լեւոն է՞։ Դա, իհարկե, ափսոս։ Մուկանյա՞ն։ Դա՝ ավելի քիչ ափսոս։

Ու հիմա այս ռուսախոս մարդը, հայերեն բառ անգամ չիմացող մարդը որոշում է, թե ով է հայ, ով՝ թուրք։ Բայց տրամաբանությունը տեսեք, ով Արա Աբրահամյանին քննադատում է, նա թուրք է։ Այդ տրամաբանությամբ, ասենք ձեզ, Հայաստանում բոլորին կարելի է թուրք անվանել։ Ոչ միայն Արա Արշավիրիչին քննադատելու համար։ Շատերը կարող են թուրք անվանել նրանց, ովքեր քննադատում են Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատողներին էլ կարելի է թուրք անվանել, Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Հրանտ Թոխատյանին, Սեֆիլյանին, Շմայսին, նույնիսկ՝ Գալուստ Սահակյանին քննադատողներին։ Մի խոսքով, այդ չափանիշով բոլորին էլ կարելի է թուրք դարձնել։

Մյուս կողմից, ինչի՞ վրա ենք զարմանում։ Եթե Ռուսաստանի հայերի միության նախագահը իրար հետեւից գոնե երկու բառ չի կարողանում արտահայտել, նրա տեղակալից ի՞նչ սպասես։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031