Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն այլեւս պահանջատեր չէ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 28,2015 11:46

Արմեն Սարգսյանը ծանր իրավիճակներ է ունեցել այս տարիների ընթացքում եւ, գուցե, հիշողության կորուստն է պատճառը, որ նա չի մտաբերում հետեւյալը՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին եղել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։ Եվ եթե Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ նա ընդամենը թերացել է իր աշխատավայրում, ապա ավելացնելու ոչինչ չունենք։ Թե ինչն է Արմեն Սարգսյանին վստահություն ներշնչել, որ Սերժ Սարգսյանը «մեղավորություն» չունի՝ դա էլ թողնում ենք առանց քննարկման։ Խնդիրը բոլորովին այլ է։ Արմեն Սարգսյանի՝ իշխանությունից բան չպահանջելու ու նրան անմեղ հանելու մոլուցքն այսօր արդեն կոնկրետ շահեր է հետապնդում։

Արմեն Սարգսյանն այսօր խնդիր է դրել հարուստ ու ապահով ապրելու, առանց գլխացավանքների ու նեղությունների։ Նրա նպատակներից է հարազատներին տարբեր գերատեսչություններում աշխատանքի տեղավորելը, եւ այս նպատակն ու ցանկությունը, կարծես թե, գերակա են ավելի կարեւոր բաներից։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ Արմեն Սարգսյանի կազմակերպած քեֆ-միջոցառումներից անպակաս են այն մարդիկ, որոնք իշխանության մեջ են եղել այն ժամանակ ու հիմա, ըստ այդմ՝ ունեն կատարվածի պատասխանատվության իրենց չափաբաժինը։ Ինչպե՞ս հասկանալ այն ֆոտոսեսիաները, որտեղ երջանիկ ու միասին ժպտում են Սերժ եւ Արմեն Սարգսյանները։

Կասեք Արմենը ներել է բոլորին կամ համոզմունք ունի, որ 27-ի գործով ռեժիմի պարագլուխները ոտքից գլուխ անմեղ են, այնքան անմեղ, որ բացահայտել են ոճրագործությունը։ Թող ունենա, դրա իրավունքն էլ թող Աստված քննի, բայց Արմեն Սարգսյանը հանրային հարթակում հայտարարություններ է անում, որոնք անհասկանալիորեն դառն են։ Արմեն Սարգսյանը այլեւս պահանջատեր չէ, այնքան պահանջատեր չէ, որ դրա մասին առանց տատանվելու հայտարարում է հենց հոկտեմբերի 27-ին։ Հայտարարում է՝ առանց վախենալու, թե հանրային կարծիքը բարոյական ինչ գնահատական կարող է հնչեցնել։ Եվ եթե Արմեն Սարգսյանն այդքան համարձակորեն է լրագրողների հետ շփվում այդ թեմաներով, ուրեմն մենք էլ համարձակություն կունենանք արձանագրելու ամենաամոթալին՝ ուրացումը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031