Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը տվեց հանրաքվեի քարտ-բլանշ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 28,2015 11:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին Երևանում հայտարարել է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո, մինչև տարեվերջ: Ինչպես հայտնի է, սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: Դա նշանակում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի երկրորդ կեսին կամ տարեմուտին ավելի մոտ:

Մինսկի խմբի համանախագահների համար նախագահների հանդիպում կազմակերպելը հանդիսանում է առանցքային նպատակ, որով նրանք փորձում են մեղմացնել լարվածությունը: Համենայնդեպս, նրանք հայտարարում են այդ մասին: Մյուս կողմից, սակայն, որևէ երաշխիք չկա, որ իրականում համանախագահ երկրների միջև մրցակցություն չկա նախագահների հանդիպում կազմակերպելու առումով, թե ում հովանու տակ պետք է անցնի այդ հանդիպումը՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսաստանի: Եվ քանի որ կա նման մրցակցություն, դա ոչ թե նպաստում է լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածությունը դարձել է այդ մրցակցության գործիքներից մեկը: Մյուս կողմից էլ, քանի որ մինչև տարեվերջ հանդիպման ակնկալիքները բավական շոշափելի են հայտնվում, պետք է ենթադրել, որ համանախագահ երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և Ռուսաստանը որոշակի պայմանավորվածություն այդուհանդերձ ունեն հանդիպման վերաբերյալ, և հովանին տվյալ դեպքում միգուցե այնքան էլ սկզբունքային չի դիտվում:

Մինչև Հայաստանում սահմանադրական հանրաքվեն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են՝ նոյեմբերին 1-ին, այսինքն՝ մի քանի օրից: Կասկած չկա, որ այդ ընտրությունները կանցնեն Ալիևի համար առանց որևէ արտառոց անակնկալի, և իշխող կուսակցությունը կվերահաստատի իր դիրքերը խորհրդարանում: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցն Ալիևի համար հանդիսացել է գործիքներից, միջոցներից մեկը, որով նա փորձել է համաշխարհային ուժային կենտրոնների հետ կարգավորել խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը և վերաբերմունքը: Իսկ ուժային կենտրոններից երեքը Մինսկի խմբի համանախագահ են՝ Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ: Իհարկե, Ալիևի հարաբերությունները Արևմուտքի հետ բավական լարված են վերջին շրջանում, սակայն հատկանշական է, որ Արևմուտքը Բաքվի հանդեպ չի գնում կոշտ ու կտրուկ քայլերի, որքան էլ կոշտացրել է հռետորաբանությունը:

 

 Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031