Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի, քանի որ դրանում այսօր այլեւս որեւէ մեկը շահագրգռված չէ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 28,2015 11:21

Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա նա էլ իշխանափոխություն իրականացնելու եւ այդպիսով գործի բացահայտմանը հասնելու իր շանսը բաց թողեց 2004-ի ապրիլի 12-ին՝ իր հետեւորդներին Բաղրամյան փողոցում թողնելով ոստիկանական մահակների առաջ եւ գնալով «թեյ խմելու»։ Իսկ 2012-ից ի վեր պարոն Դեմիրճյանը ամեն օր խորհրդարանում հանդիպում է 27-ի գործը քննած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ով խոստանում էր պաշտոնը թողնելուց հետո ցնցող բացահայտումներ անել։ Դժվար է ասել՝ արդյոք պարոն Դեմիրճյանին բավարարել են խմբակցական իր գործընկերոջ «բացահայտումները», համենայնդեպս, նա այդ «բացահայտումների» հիման վրա որեւէ գործողության չի դիմել։

Դե, իսկ Արմեն Սարգսյանի մետամորֆոզները գերազանցում են բոլորին, նա, պարզվում է, կարծում է, որ 27-ին թերացել էր ԱԱԾ-ն, իսկ, ահա, Սերժ Սարգսյանը անձնապես մեղավոր չէր։ Հավանաբար ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մոռացել է, որ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարն էր, հետեւաբար՝ ԱԱԾ թերացման թիվ մեկ պատասխանատուն։

Միով բանիվ, որքան էլ ցավալի է՝ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի, քանի որ դրանում այսօր այլեւս որեւէ մեկը շահագրգռված չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031