Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ մարդիկ կարող են հրաժարվել քաղաքացիությունից եւ մնալ քաղաքացի. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 28,2015 11:07

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Առավոտ» օրաթերթին այդ կամակցությամբ հայտնել է, որ «Ա. Մարտոյանը ՀՀ Կառավարության 2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչ օրս չի դիմել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար»։ Սակայն, ինչպես նշեցինք, Մարտոյանը Իսրայելի քաղաքացիություն էր ստացել դեռեւս 2001 թվականին եւ չէր կարող որեւէ բան անել դրանից 6 տարի անց ընդունվելիք կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ Այդ ժամանակ դեռեւս գործում էր Կառավարության 1996 թվականի թիվ 192 որոշումը, որը բավականին այլ ընթացակարգեր էր ենթադրում, որոնք, ըստ Մարտոյանների, իրենք կատարել են։

Ստացվում է, որ մարդիկ կարող են հրաժարվել քաղաքացիությունից եւ մնալ քաղաքացի… Ընդ որում, Մարտոյանների ընտանիքը միակը չէ։ Մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիությունից հրաժարվելու՝ օրենքով սահմանված դիմումը ներկայացրած անձինք շարունակել են մնալ ՀՀ քաղաքացի։

Ընդ որում, ՀՀ Կառավարության՝ Տիգրան Բալայանի մատնանշած 2007 թվականի թիվ 1390-Ն որոշմամբ քաղաքացիությունից հրաժարվելու այնպիսի ընթացակարգեր են սահմանված, որ մարդիկ հաճախ պարզապես զահլա չեն անում սահմանված դիմումը ներկայացնել, քանի որ դրանում պահանջվում են այնպիսի տեղեկություններ, որոնք հաճախ չես էլ կարող հավաքել (օրինակ, պետք է թվարկել ունեցած բոլոր վարչական տուգանքները, բոլոր գիտական աշխատանքները, արտերկիր բոլոր ուղեւորությունները եւ այլն):

Արդյունքում ՀՀ քաղաքացիների ցանկից դուրս գալու դիմումներ քչերն են ներկայացնում, իսկ ովքեր էլ ներկայացնում են, հետամուտ չեն լինում քաղաքացիության դադարեցմանը… Որպես հետեւանք ՀՀ քաղաքացիների ցուցակները աճում ու աճում են։

Ընդ որում, ցուցակների աճն անդառնալի է, քանի որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ արտագաղթում են Հայաստանից եւ մահանում ու թաղվում են արտերկրում։ Հայաստանի լիազոր մարմինները չեն ստանում այդ քաղաքացիների մահվան մասին տեղեկատվությունը եւ այդ մարդկանց պահում են ընտրական ցուցակներում։

Ոմանք կարծում են, թե աշխարհի ամենատարեց մարդը 1899 թվականին ծնված 116 տարեկան ամերիկացի Սյուզաննա Մուդջոնսն է, սակայն Հայաստանի ընտրական ցուցակներում կա 1895 թվականին ծնված Ավդոյան Խարկաշը, որը «բնակվում» է Իսակովի պողոտա 40 հասցեում։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hovakim says:

    Դիտավորյալ չեն հստակեցնում օրենքները,քանի որ խառնաշփոթ իրավիճակում նրանք միշտ շահում են,առաջ քաշելով բանակի հարցը՛որպես պատճառ:
    Հարևանիս տղան ծնվել և մեծացել է արտասահմանում և ունի այդ երկրի քաղաքացիություն,սակայն 7տարի հետո վերադարձել հայրենիք (2շաբաթով),որպես զբոսաշրջիկ ու զուտ հայրենասիրությունից դրթված գրանցվել է և հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել ու ընկել կրակը:Եվ այս ամենը այն դեպքում,որ նա 20 տարում ընդամենը 35 օր է եղել հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031