1892թ. հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի նկարիչ Էմիլ, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում, Գրեվեն թանգարանում հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ:
Շարժման երևույթը ստանալու վաղ փորձերի օրինակները դեռևս կարելի է գտնել պալեոլիթի քարանձավային նկարների վրա, որտեղ կենդանիները հաճախ պատկերված էին բազմաթիվ ոտքերով: Այդ նկարները հստակ փորձում են փոխանցել շարժման զգացումը:
Այսօր տոնը նշվում է ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Իսրաելում, Հնդկաստանում, Կանադայում և այլն:
Անիմացիոն ժառանգությունը հասանելի է նաեւ Հայաստանում: Ժամեր անց կմեկնարկի «Ռեանիմանիա» փառատոնը: Օրը պատահական չէ ընտրված, փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին վստահ է՝ այսօրվանից Երևանում անիմացիոն տոն է և «Ռեանիմանիա»-ն բոլորին հրավիրում է մասնակցելու փառատոնի բազմազան ծրագրերին:
Կարդացեք նաև
Տոնը նշվում է մի քանի օր, տարբեր քաղաքներում տարբեր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ:
Անիմատոր Հունան Հունանյանի խոսքով տարիներ առաջ անիմացիան նորություն էր՝ հիմա այդպես չէ: Այն տարածված ժանր է դարձել, երիտասարդները ուսուցանում, վարպետանում են այդ գործում, ինչպես նաեւ ընտրում են այն որպես ժամանակակից, հեռանկարային մասնագիտություն:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ