Հայաստանը աշխարհի ամենաազատ երկրներից մեկն է ինտերնետի ազատության առումով: Ֆրիդոմ Հաուզի այսօր հրապարակված «Առցանց ազատություն» զեկույցի համաձայն, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ միասին Հայաստանը ճանաչվել է ազատ ինտերնետով երկիր:
Հայաստանի բարձր վարկանիշն առավել կարեւոր է, հաշվի առնելով, որ հետազոտության մեջ ընդգրկված երկրների երկու երրորդում ինտերնետի ազատության վարկանիշն իջել է նախորդ տարվա համեմատ: Իրավիճակը վատագույնն է Չինաստանում, Սիրիայում ու Իրանում: «Ֆրիդոմ Հաուզ»-ի վերլուծաբան Լորա Ռիդի խոսքով, եթե առաջ կառավարությունները փորձում էին արգելափակել անցանկալի բովանդակությունը ցանցում, ապա այժմ ավելացել են հենց սկզբնաղբյուրից դրա վերացնելու փորձերը:
Անդրադառնալով Հայաստանին, վերլուծաբանը հետաքրքիր տարբերություն նկատեց առցանց ազատությունների եւ ավանդական լրատվամիջոցներում խոսքի ազատություններին.
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում