Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային իշխանությունների օրոք բռնագրավված հայկական եկեղեցիների խնդրից բացի՝ մեկ այլ կարեւոր խնդիր կա, որ առայսօր շարունակվում է ու լուծման կարիք ունի: «Խոսքը վերամկրտությանն է վերաբերում: Վրաց եկեղեցին չի ճանաչում այլ եկեղեցիների մկրտությունը, չնայած առաքելահաստատ բոլոր եկեղեցիներն էլ ուղղափառ եկեղեցիներ են:
Սա լուրջ խնդիր է, որը բավական տհաճություններ է պատճատում խառնամուսնությամբ ընտանիքներին: Այսօր տասնյակ ընտանիքներ սպասում են, որ մի լուծում գտնվի, որպեսզի վերջապես պսակադրվեն կամ իրենց երեխաներին մկրտեն, սակայն այդ հարցը այդպես էլ չի լուծվում: Ընդ որում, այս մասին ոչ միայն հայերս ենք բարձրաձայնում, այլեւ տեղի կաթոլիկները եւ այլ եկեղեցիների ներկայացուցիչները»,- ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
27.10..2015