Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մենաշնորհի պատմությունից

Հոկտեմբեր 28,2015 12:00

Ինչպես չեղյալ հայտարարվեց խորհրդային Սահմանադրության 6-րդ հոդվածը

Այսօր շատ է խոսվում «քաղաքական մենաշնորհ» հասկացության մասին: Ես հիշեցնեմ, թե ինչպես էր դրսեւորվում այդ երեւույթը Խորհրդային միությունում՝ չանցկացնելով զուգահեռներ եւ թողնելով այդ գործը ընթերցողներին:

Եվ այսպես, Խորհրդային միությունում կար կոմունիստական կուսակցության մենաշնորհ, որն ամրագրված էր 1977 թվականի «բրեժնեւյան» Սահմանադրության 6-րդ հոդվածով. «Խորհրդային հասարակության ղեկավարող եւ ուղղորդող ուժը, նրա քաղաքական համակարգի, պետական եւ հասարակական կազմակերպությունների առանցքը Խորհրդային միության կոմունիստական կուսակցությունն է… Մարքս-լենինյան ուսմունքով զինված, Կոմունիստական կուսակցությունը որոշում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, ԽՍՀՄ ներքին եւ արտաքին քաղաքականության գիծը, ղեկավարում է խորհրդային ժողովրդի մեծ ստեղծագործ աշխատանքը եւ նրա՝ կոմունիզմի հաղթանակի համար պայքարին հաղորդում է ծրագրավորված, գիտականորեն հիմնավորված բնույթ»: Ինչպես տեսնում եք, Սահմանադրությամբ հաստատվում էր ոչ միայն կուսակցության մենաշնորհը քաղաքական համակարգում, այլեւ այդ կուսակցության գաղափարախոսության մենաշնորհը: Դա շատ կարեւոր էր եւ միանգամից «փակում» էր երկրի զարգացման այլընտրանքային ուղիների վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու բանավեճերը: Իհարկե, 1977 թվականին խորհրդային մարդկանց մեծամասնութունը չէր հավատում, թե իրենք պայքարում են կոմունիզմի հաղթանակի համար, բայց այդ «անհավատությունը» սովորաբար հայտնում էր ոչ հրապարակավ՝ «խոհանոցներում», անեկդոտների տեսքով:

«Ստալինյան»՝ 1936 թվականի Սահմանադրության մեջ «6-րդ հոդված» չկար. փաստացի վիճակն, իհարկե, ապահովում էր Կոմկուսի լիակատար մենաշնորհը, սակայն վայրագ տոտալիտարիզմի պայմաններում դա ֆիքսելու անհրաժեշտություն չկար: Բացի այդ, 1918 թվականի հուլիսի 6-ից բոլշեւիկներն օրենքով արգելել էին բոլոր մնացած կուսակցությունների գործունեությունը: Բրեժնեւյան ռեժիմը, չնայած ուներ նույն հիմքը, ստալինյան ռեժիմից, այնուամենայնիվ, տարբերվում էր եւ կարիք ուներ որոշակի «իրավական ֆասադի»: Ավելին, 1964 թվականից ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար լինելով՝ Բրեժնեւը հասկացավ, որ միան «գենսեկությամբ» նա չի կարող երկիր ղեկավարել, եւ 1977 թվականից սկսեց համատեղել «գենսեկի» պաշտոնը Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնի հետ: Նույնկերպ վարվեցին նաեւ Անդրոպովն ու Չեռնենկոն:

Միխայիլ Գորբաչովը 1985 թվականին դարձավ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, իսկ նրան այդ պաշտոնը ստանձնելու գործում աջակցած Անդրեյ Գրոմիկոն նշանակվեց ԽՍՀՄ օրենսդիր մարմնի ղեկավար, սակայն 1988 թվականին Գորբաչովը պահանջեց, որ իրեն դարձնեն նաեւ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ բերելով բազմաթիվ հիմնավորումներ՝ այդ թվում այն, որ կուսակցության ղեկավարը չի կարող երկիր ներկայացնել միջազգային ասպարեզում: Խորհրդային վերջին ղեկավարը հասկանում էր, որ իրավիճակը երկրի ներսում փոխվում էր, նա նաեւ մտադիր էր անցկացնել մասշտաբային բարեփոխումներ, բայց սկզբնական շրջանում նրա մտքով չէր անցնում վերացնել իր ղեկավարած կուսակցության մենաշնորհը: Սակայն քանի որ բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրություններն անցան մասամբ ազատ, քանի որ այդ համագումարում արդեն ի հայտ եկան ընդդիմադիր պատգամավորներ, եւ քանի որ արդեն սկսեցին դրսեւորվել խոսքի եւ ցույցերի ազատության որոշակի երեւույթներ, բնական է, որ ժողովրդավարական ուժերի առաջին իսկ պահանջը պետք է լիներ խորհրդային Սահմանադրության 6-րդ հոդվածի չեղյալ հայտարարումը:

ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի առաջին իսկ նիստում՝ 1989 թվականի մայիսի 25-ին, Անդրեյ Սախարովը բարձրացրեց այդ հարցը եւ հանդիպեց կուսակցական նոմենկլատուրայի կատաղի դիմադրությանը: Ձեւավորվեց «Միջռեգիոնալ» խումբը, որի մեջ, բացի Սախարովից, մտնում էին, մասնավորապես, Ելցինը եւ Սոբչակը՝ ՌԴ ներկայիս նախագահի ուսուցիչը եւ նախկին ղեկավարը: Երկրորդ համագումարում, որը բացվեց 1989 թվականի դեկտեմբերի 12-ին, 6-րդ հոդվածը դարձյալ բուռն բանավեճ առաջացրեց ու դարձյալ չմտավ օրակարգ: Բայց իրավիճակը սրընթաց փոխվում էր, գորբաչովյան ռեժիմը շեշտակիորեն տարբերվում էր բրեժնեւյան ռեժիմից, եւ կոմունիստական վերնախավը հասկանում էր, որ դարձյալ պահանջվում են նոր պետաիրավական կարգավորումներ: 1990 թվականի փետրվարի 5-ին Քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի՝ վերանում էր իր իսկ կուսակցության մենաշնորհը, ինչպես նաեւ հաստատում էր ԽՍՀՄ նախագահի պաշտոնը: 1990 թվականի մարտի 14-ին Ժողովրդական պատգամավորների երկրորդ համագումարը վերաձեւակերպեց ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածը: Կոմունիստական կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացավ, որից հետո շատ արագ վերացավ նաեւ Խորհրդային միությունը:

Իր համախոհների հետ միասին պայքարելով Սահմանադրության 6-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու համար՝ Անդրեյ Սախարովը սկսել էր աշխատել «Եվրոպայի եւ Ասիայի խորհրդային հանրապետությունների միության Սահմանադրության» վրա: Սակայն 1989 թվականի դեկտեմբերի 14-ին նշանավոր ֆիզիկոսն ու հասարակական գործիչը հանկարծամահ եղավ: Այդ Սահմանադրության նախագիծը համարվում է Սախարովի քաղաքական կտակը հետագա սերունդներին: Նա առաջարկում էր այդ Սահմանադրության մեջ գրել, որ Միությունը էքսպանսիայի, ագրեսիայի եւ մեսիականության նպատակներ չունի՝ գաղափար, որն արմատականապես հակասում է Ռուսաստանի ներկայիս քաղաքականությանը: Իսկ երկրորդ հոդվածում Սախարովը գրել էր, որ ժողովրդի եւ պետության նպատակն է «երջանիկ, իմաստալից կյանքը»: Ոչ մի երկրի հիմնական օրենքում նման ձեւակերպում, որքան գիտեմ, չկա: Գուցե պետք էլ չի՝ դա ամեն մի անհատի լուծելիք խնդիրն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Կա նման ձևակերպում , պարոն Աբրահամյան;
    ԱՄՆ անկախության հռչակագրի նախաբանում հստակ նշված է, որ մարդու անօտարելի իրավունքների են կյանքը, ազատությունը, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ;
    Արժեքների ձևակերպման առումով կա նաև Ֆրանսիական հեղափոխոթւյան հռչակագիրը/մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր:
    Երկուսն էլ պատմաական լինեուց բացի, գործող իրավական ակտեր են, որ կանխորոշում են իրենց երկրների օրենսդրություն և քաղաքականությունը առհասարակ:
    Եթե կա Սախարովի սահմանադրության նախագիծը, կխնդրեի հղում կամ տեքստը տալ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Написанный Андреем Сахаровым проект Конституции Союза Советских Республик Европы и Азии – духовное завещание всем нам. Этот документ, строго говоря, нельзя назвать проектом конституционного закона. В нем нет точных юридических формулировок, требующихся для Основного Закона, не отражены многие вопросы, обязательные для включения в текст любой конституции. Но зато есть идеи, имеющие глобальное значение для создания единого европейского и мирового дома, идеи, которые должны быть внимательно изучены политиками и юристами.
      Именно об этих идеях я и хочу сказать.
      Во второй статье проекта сахаровской Конституции в качестве цели народа и государства провозглашается “счастливая, полная смысла жизнь, свобода материальная и духовная, благосостояние, мир и безопасность для граждан страны, для всех людей на земле, независимо от их расы, национальности, пола, возраста и социального положения”.
      Ни в одной из действующих в мире конституций мы не найдем подобной записи. Во всех конституциях говорится о правах и свободах граждан, о благосостоянии и т.д., но нигде не говорится о счастливой и полной духовного смысла жизни как подлинной цели каждого человеческого общества, каждого человеческого существа. А существует ли другая, более высокая цель?
      Изобилие материальных благ само по себе не способно сделать людей счастливыми. Это лишь необходимое условие, фундамент, на котором может быть построено общество всеобщего благосостояния, общество; в котором человека ждет полная смысла и счастья жизнь.
      Другая идея Сахарова, которая, на мой взгляд, должна получить отражение буквально во всех конституциях, – это идея приоритета “глобальных целей выживания человечества перед любыми региональными, государственными, национальными, классовыми, партийными, групповыми и личными интересами” (статья третья).
      Подобной записи сегодня еще нет ни в одной конституции; во всех конституциях преобладает идея суверенитета. Но Сахаров умел заглянуть в будущее, а в нем без приоритета глобальных, общечеловеческих целей людям не выжить даже по чисто экологическим причинам. Не нужно быть провидцем, чтобы предсказать, что уже недалеко то время, когда подобная запись появится в качестве одного из главных принципов конституционного законодательства.
      С этим связана еще одна идея, которую Сахаров развивал и пропагандировал, – идея конвергенции (сближения) социалистической и капиталистической систем как единственно способная обеспечить кардинальное решение глобальных и внутренних проблем развития человечества.
      Идея конвергенции, выдвинутая на рубеже 70-х годов Дж. Гэлбрейтом и другими западными учеными, развита Сахаровым применительно к советскому обществу. Сначала это послужило основанием для обвинений Сахарова в предательстве Родины и гонений на него. Но прошло время, и сегодня общественное сознание в нашей стране уже готово к восприятию этой идеи как моста в будущую единую Европу и единое человечество.

      Սա հատված է Անատոլի Սոբչակի հոդվածից

      Հոդվածն ամբողջությամբ https://sobchak.org/rus/books/vhvovl/6.html

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031