Ճաքճքած մաշկը բուժելու համար անհրաժեշտ է 500 գրամ կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 3-4 լիտր ջուր, կես ժամ եփել մարմանդ կրակի վրա եւ եփուկը օգտագործել թրջոցների կամ լոգանքի ձեւով:
Ճաքճքած շրթունքներին խորհուրդ է տրվում քսել մեղր եւ թողնել 20 րոպե, կամ երեկոյան ատամները լավանալուց հետո լվանալ խոզանակը եւ մերսել շրթունքները:
Պեպեններն անցկացնելու համար խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ խատուտիկի մանրացրած արմատների վրա լցնել 300 միլիգրամ ջուր եւ 15 րոպե եփել, սառեցնել եւ այդ եփուկով առավոտյան եւ երեկոյան դեմքը լվանալ: Պեպեններն անցկացնելու համար լավ միջոց է նաեւ մաղադանոսը: 10-20 գրամ թարմ մաղադանոսը եփել մեկ լիտր ջրում եւ հաճախակի քսել ամբողջ դեմքին:
Թարմ կարտոֆիլի հյութով բուժում են էկզեման, այրվածքները, կոշտուկները, մաշկի բորբոքումները, թարախային բշտիկները: Մաքրած կարտոֆիլն անցկացնել քերիչով, ստացված զանգվածը լցնել երկտակ մառլյայի մրա եւ դնել մաշկի վնասված մասին, թողնել 2 ժամ եւ լվանալ գոլ ջրով: Կրկնել մի քանի անգամ:
Բերանի տհաճ հոտը վերացնելու համար խորհուրդ է տրվում 60 գրամ կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 0,5 լիտր ջուր, եռացնել, թողնել սառչի, քամել եւ ավելացնել դարձյալ 0,5 լիտր ջուր: Սառը եփուկով բերանը ողողել օրվա ընթացքում մի քանի անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.10..2015