Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիրքերի դիմաց զոհվածների հիշատակի խաչքար օծվեց

Հոկտեմբեր 27,2015 21:07

Ն. Ծաղկավանը 7 զոհ է տվել

Հոկտեմբերի 27-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ օծվեց մերօրյա  ազատամարտում զոհված ծաղկավանցիների հիշատակին նվիրված խաչքար: Այն կառուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով, հեղինակն է քանդակագործ Արմեն Ալեքսանյանը: Խաչքարի օծումը կատարվեց ձեռամբ  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

IMG_0753 IMG_0757

Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, զոհված ծաղկավանցիների հարազատներ, սահմանամերձ գյուղի բնակիչներ: Չնայած տեղացող անձրեւին եւ տեղանքը ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց գտնվելուն, միջոցառումը կայացավ հավուր պատշաճի: Ելույթ ունեցան  փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, «Մելիքգյուղ-Ծաղկավան» գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը:

Ն. Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը իր խոսքում հնչեցրեց ազատամարտում զոհված ծաղկավանցիներ Դարչո Յոլչյանի,Հայկ Ռեւազյանի, Կարեն Հարությունյանի, Սամվել Գասպարյանի,Զորիկ Գեւորգյանի ,ադրբեջանական հրետակոծոթյունիզ զոհված խաղաղ բնակիչներ Աննա Թեմուրյանի եւ Հրաչիկ Աթաբեկյանի անունները:

Միջոցառումը շարունակվեց գյուղի հանդիսությունների սրահում, ուր ԵԿՄ Իջեւանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռ. Դավթյանը ԵԿՄ պատվոգրեր եւ հուշամեդալներ հանձնեց զոհված ծաղկավանցիների հարազատներին, սահմանամերձ Ն. Ծաղկավանի մի խումբ բնակիչների: Ներկաները բաժակ բարձրացրին զոհվածների հիշատակի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031