Անդրեա Խալուպովան ներկայացրեց Եվրամիության մտահոգությունները
«Եվրամիությունը հետեւում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին»,- հոկտեմբերի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան:
Նա նշեց, որ Եվրամիությունը կարեւորում է բաց, թափանցիկ, ներառական գործընթացը: Անդրեա Խալուպովան ասաց, որ, չնայած Եվրամիությունը համաձայն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, բայց, այնուամենայնիվ, ունի իր մտահոգությունները, օրինակ՝ ընտրվելու իրավունքի հետ կապված դրույթները, ընտրական համակարգը, Ազգային ժողովի խմբակցությունները, դատախազությունը կամ Մարդու իրավունքի պաշտպանի վերաբերյալ դրույթները:
Կարդացեք նաև
«Մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է ներառական լինի, եւ եթե նոր Սահմանադրությունը ընդունվի, ապա պետք է ընդունվեն մի շարք նոր օրենքներ: Մասնավորապես՝ նոր ընտրական օրենսգիրք, որը կարծում ենք պետք է արտացոլի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները: Եվ պետք է շատ բաց եւ թափանցիկ ձեւով մշակվի՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ փորձագետների հետ համագործակցության արդյունքում»,- ասաց նա:
Անդրեա Խալուպովան ընդգծեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը եւ Եվրամիության անդամ երկրները ուշադրությամբ կհետեւեն դեկտեմբերի 6-ին կայանալիք ընթացքին. «Մենք կարծում ենք, որ հանրաքվեի արդյունքները լինեն արժանահավատ, գործընթացը պետք է լինի ինչքան հնարավոր է թափանցիկ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
իսկ ինչի՞ պետք ա արտացոլի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները
ձեր ճորտե՞րն ենք ինչ է,
/կամ ավելի ճիշտ ստրուկները /