Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Հին Սահմանադրությունը ոչ մի մեղք չի գործել, որի համար իրեն փոփոխման ենթարկեինք (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 27,2015 18:22

Արամ Մանուկյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական փաստաթուղթ չէ

«Սա սահմանադրական փոփոխություն չէ, սա ամբողջապես նոր Սահմանադրություն է, նոր կոնցեպցիայով, նոր ծավալով, նոր խմբագրություններով եւ ամբողջապես նոր համակարգով»,- հոկտեմբերի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում փոխզիջում գոյություն չունի՝ քաղաքացիական խմբերը այս փոփոխությունների նկատմամբ իրենց ոգեւորությունը չեն արտահայտել. «Մի շատ պարզ պատճառով, որովհետեւ այս փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանը չուներ: Երկու պատճառ բերեմ, թե ինչու չուներ. հին Սահմանադրությունը ոչ մի մեղք չի գործել, որի համար իրեն պատժեինք, փոփոխման ենթարկեինք, հին Սահմանադրությունը ուղղակի չի գործել, եւ չգործող Սահմանադրությունը փոխելու իրավունք չկա: Որեւէ կերպ չես կարող ապացուցել, եւ չի եղել որեւէ մեկը, որ ապացուցի, որ հին Սահմանադրության որեւէ կետ չի արդարացրել իրեն, չկա այդպիսի բացատրություն: Հաջորդը՝ մենք ասում ենք՝ ովքեր են այն պատգամավորները, որոնք Սահմանադրության խախտումով հայտնվել են պառլամենտում եւ պետք է քվեարկեն նոր Սահմանադրության օգտին: Բացահայտ հայտարարում եմ, ոչ մեկը չի մերժել, Հանրապետական խմբակցության առնվազն 60 պատգամավոր բիզնեսի կրողներ են՝ բիզնեսմեններ են եւ Սահմանադրությամբ արգելված գործունեությամբ են զբաղվում, որը համատեղում են պառլամենտական գործունեության հետ: Իրենք եւ իրենց ղեկավարը բացարձակ իրավունք չունեն այս օրենքի նախագիծը բերել փաթաթել մեր ժողովրդին»:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական փաստաթուղթ չէ եւ իրավաբանության, մարդու իրավունքների, երկրի կառավարման մոդելի հետ կապ չունի. «Մի խնդիր կա այստեղ վերացնել Հայաստանում նախագահական ընտրությունները, ամենակարեւոր հասարակական, քաղաքական, քաղաքացիական գործընթացը՝  հանրապետության թիվ մեկ անձի ընտրությունը՝ նախագահական ընտրությունը վերածել խորհրդարանական համակարգի, որի ղեկավարը կրկին լինելու է այսօրվա թիվ մեկ ղեկավարը: Սա է ամբողջ էությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031