Ermenihaber.am. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին:
Ermenihaber.am-ի հետ զրույցում լուրը հաստատել են նաև Ճամբարի վերադարձի համար ստեղծված «Քամփ Արմենի դիմադրություն» անվանումով նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Խմբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է.
«2015 թվականի մայիսի 6-ին մեր սկսած պայքարը, դիմադրության 175-րդ օրում` 2015 թ. հոկտեմբերի 27-ին պսակվեց հաջողությամբ: Ճամբարը վերադարձվեց Գեդիկփաշայի հայկական հիմնադրամին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում պայքարի բոլոր աջակիցներին, ինչպես նաև «Նոր Զարթոնք» նախաձեռնությանը»: