Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին

Հոկտեմբեր 27,2015 17:56

Ընտրական գործընթացների լեգիտիմության գնահատման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ուսումնասիրում է տարբեր գործոններ, որոնք ազդում են կամ կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա:

Ինչպես ներկայացրել էինք երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համադրությունը բնակչության և ընտրողների թվաքանակի վերաբերյալ բավականին հետաքրքրական է և բացատրվում է թերևս միայն արհեստական միջամտությամբ:

Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի[1] հետ՝ տեսնում ենք, որ ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում փաստորեն ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 101%–ը: Հիշեցնենք, որ Վանաձորում մշտական բնակչության 113%-ը փաստորեն ունի ընտրելու իրավունք:

Կարծում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը՝ որպես ընտրացուցակների կազմման լիազոր մարմին պետք է

·   Իրականացնի համապատասխան քննություն և հրապարակային բացատրություն ներկայացնի այս տվյալների վերաբերյալ

·   Մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեն ապահովի ընտրացուցակների ճշգրտությունը

Կից ներկայացված է թվական տվյալների ամբողջական աղյուսակը

list

[1] Ի գիտություն, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում բացակայում է 2008 թ. նախագահական ընտրությունների ընտրողների թիվը, այդ պատճառով թիվը հաշվարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված քվեաթերթիկներից, որոնք ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 3%-ով ավելի են ընտրողների թվից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031