Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիքի համար փորձված տարբերակ է». Արամ Մանուկյանը՝ ID քարտերով քվեարկելու մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 27,2015 17:50

«Հայաստանում այս պահին կան շուրջ կես միլիոն քաղաքացիներ, որոնք ունեն ե՛ւ նույնականացման քարտեր, ե՛ւ անձնագրեր»,- հոկտեմբերի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության հանրային քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հանրային քննարկումը «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» թեմայով էր:

Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունը օրենքի նախագիծը ներկայացրել է արագացված ռեժիմով, իսկ ընտրության մասին օրենքները առնվազն 6 ամիս առաջ են ընդունվում. «Սա լավ գիտի ե՛ւ Վենետիկը, ե՛ւ մյուս այլ կառույցները, որոնք զբաղվում են սրանով: Այս օրենքի նախագծով թույլատրվելու է վերոհիշյալ կես միլիոն քաղաքացիներին քվեարկել ID քարտերով: ID քարտերով քվեարկելը մարդու իրավունք է, թույլատրվում է ցանկացած քաղաքացու քվեարկելու իրավունքը իրականացնել, բայց դա հակասում է այն օրենքին, ըստ որի, պետք է գրանցվի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում նրա մասնակցությունը, նրա քվեարկությունը: Դրա իմաստը շատ հասարակ է, շատ պարզ է. այն բացառելու է մարդկանց կրկնաքվեարկությունը»:

Նա նկատեց, որ առաջարկվող տարբերակով 500 հազար քաղաքացիներ, որոնց համար նախընտրելի է քվեարկել ID քարտով, որտեղ նշված չէ նրանց հասցեները, ըստ նրա, տեսականորեն լայն դաշտ է բացվում երկրորդ, երրորդ եւ նույնիսկ տասներորդ անգամ քվեարկելու համար. «Սա կեղծիքի համար փորձված տարբերակ է, լավագույն միջոց է: Եվ իշխանությունները զգալով, որ իսկապես շատ դժվար է. ցուցակների ¼-րդը պետք է այո քվեարկեն, այդ թիվը ապահովելը դառնում է բավականին դժվար, որովհետեւ իրենք էլ են ուսումնասիրություն անում եւ գիտեն, որ ժողովրդի մեջ չկա բացարձակ աջակցություն սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031