Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյան. «Հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին»

Հոկտեմբեր 27,2015 17:41

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հայտարարությունը խորհրդարանում

Երկրի ճակատագրին վերաբերող կարևորագույն խնդիրներից է պետության սահմանադրության հղկման ու բարեփոխման ամեն մի գործընթաց և ոչ մեկին տրված չի, ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով երկրի ներսում ստեղծել անհամերաշխ մթնոլորտ՝ փորձելով խաթարել մեր ժողովրդի տրամադրվածությունն ու ազատ կամքի դրսևորումը այդ հարցում:

Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ արյամբ անկախություն ձեռքբերած և պատերազմում հաղթանակած երկրում՝ պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում, հասարակության մեջ բարձրաձայնողների համար գոյություն ունի իրավունք ունենալու խնդիր և տվյալ տեսակին համապատասխան իրավունքի դաշտ: Ցավալին այն է, որ շատերը անկախության լեզուն չհասկանալով, առանց պատերազմի գորշությունը իրենց ընտանիքներում տեսնելու և սեփական մարմնի վրա զգալու՝ երկրում տիրող հարաբերական խաղաղության ողջ ընթացքում քաղաքական շապիկ հագած, առաջնորդի կեցվածք ընդունելով փորձում են ժխտել ազատագրական պայքարի արժեքները կրող երկրի ճակատագրողների դերն ու նշանակությունը: Այնինչ ներկա ժամանակն ու Արցախյան պատերազմը ունի ներկայիս ապրողների պայքարի կնիքը, և այդ անցած ճանապարհն ու գիտակցությունը ուսանելի պիտի դառնա շատերի համար:

Որոշներն էլ պիտի հասկանան, որ անհատներ և առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող վտանգների ժամանակ և հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության դաշտում, և ոչ թե հանրահավաքների բեմահարթակներում, կամ թե դոլարի կանաչ ֆոնի վրա: Եվ թող կայանալու ու առաջնորդի ձգտում ունեցողները իմանան, որ արագ կայացման համար ամենանպաստավոր վայրերը մեր զոհված եղբայրների թափված արյամբ սնված սահմանային դաշտերն են՝ ուր կանաչը ավելի վառ ու արժևորված է, քանի որ նրանում խոսում է մեր զոհված եղբայրների արյան գույնն ու ոգու նկարագիրը:

Այսօր կարևորագույն խնդիրը Արցախի անկախության և հայրենիքի հողի խնդիրն է, որը իր բնույթով արյան խնդիր է: Եվ երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն էլ մեր ժողովրդի արյան դաշտից դուրս հասկացություններ են:

90-ականներին ոչ միայն թշնամին, այլ ողջ աշխարհը հասկացավ, որ ամենադժվարին կացության մեջ էլ հայտնված հայ ժողովրդի համար՝ Արցախի հողի և մեր պետության սահմանների պաշտպանության կռիվը առանձնացավ իր նվիրական հաղթանակներով:

Այսօր մեր երկրի համար ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք, մեր հավաքականությամբ, ազատամարտիկների անկոթուն ոգով և մեր մարտունակ բանակով: Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, իր մեջ արթնացնելով հավաքական ուժի գիտակցությունը, որում իշխում է ողջ հայ ժողովրդով հայրենիքը ուժեղ ու հզոր պետություն դարձնելու գաղափարը:

Հակառակ դեպքում վաղվա մեր սերունդը այս անհամերաշխ ներկայի մեղքերն է քաղելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031