Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի ծանր վիճակի մասին Բերքաբերի գյուղապետի անեկդոտը

Հոկտեմբեր 27,2015 16:29

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի վիճակի մասին հարցրինք Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի կարծիքը: Նա ի պատասխան, անեկդոտ պատմեց. «Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկում հուղարկավորում են ծեր մարդու: Հանգուցյալի կինը սկսում է ողբալ. «Խեղճ մարդ, դու գնում ես այնտեղ, ուր հողերը չեն մշակվում, ուր ոչ ջուր կա, ոչ՝ գազ, ոչ՝ ճամփա»: Հանգուցյալի թոռները, որ Երեւանից էին եկել, հարցնում են՝ ո՞ւր են տանում պապին: Հանգուցյալի աղջիկը կասկածում է ՝ հորս Բերքաբե՞ր են տանում»:

Ադրբեջանական դիրքերի դիմաց գտնվող Բերքաբերի ավելի քան 800 հա ամենաբերրի հողերը հիմա մշակվում են ադբեջանցիների կողմից, գյուղը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունի: Բերքաբերը գազաֆիկացված չէ, գյուղ տանող ավտոճանապարհն անբարեկարգ է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031