ԱԺ էթիկայի հանձնաժողովն այս նստաշրջանում կղեկավարի ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ստորագրել է հրամանը:
ԱԺ կանոնակարգի համաձայն, էթիկայի հանձնաժողովի նախագահությունը ռոտացիոն կարգով է: Իբրեւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, նախագահությունն այս նստաշրջանում անցնում է ԲՀԿ-ին: Իսկ Էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ-ն ներկայացնում է Վահան Բաբայանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ