Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգ»-ի գործը Վերաքննիչում է. a1plus.am

Հոկտեմբեր 27,2015 15:57

«Ֆինանսական բուրգ» անունով հայտնի գործը հասել է Վերաքննիչ դատարան: Առաջին ատյանի դատավճռից դժգոհ է ինչպես գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, այնպես էլ գործով մեղադրողը եւ տուժողները:

Արթուր Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ մինչեւ վերջերս Երեւանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու մեջ:

Պաշտպան Մնացական Սարգսյանը դատարանից միջնորդում է արդարացնել 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Անդրեասյանին: Դատարանի որոշմամբ նրանից 200 մլն դրամի բռնագանձում պետք է կատարվի:

 

 

Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրող Արթուր Երիցյանը: Նա իր վերաքննիչ բողոքում միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանել: Առաջին ատյանի դատարանում նա միջնորդել էր Արթուր Անդրեասյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման եւ բռնագրավել 422 մլն դրամի չափով գումար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031