Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկից թունավորվածներից մեկը 10 ամսական է

Հոկտեմբեր 27,2015 15:06

Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:

Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

· երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել  սունկ,

· չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,

· սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

·  թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, փորլուծություն:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031