Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ:
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև