Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անատամ զեկույց, փնթի, ջուրծեծոցի, copy-paste». Ֆարմանյանը սուր քննադատության ենթարկեց օմբուդսմենին

Հոկտեմբեր 27,2015 14:31

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի մոտ Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի՝ 500 էջանոց զեկույցը կուրսայինի կամ դիպլոմայինի տպավորություն էր ստեղծել: Ուսանողներն էլ, ըստ նրա, ձգտում են, որ էջերի քանակը շատ լինի, ծավալուն լինի, որ լուրջ տպավորություն թողնի. «Ես նման տպավորություն եմ ստացել՝ 500 էջ ջուրծեծոցի: Այնպիսի զարմանահրաշ ձեւակերպումների ենք հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, որ եթե Պարոնյանը, Երվանդ Օտյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար»:

Սամվել Ֆարմանյանը մի քանի օրինակ բերեց զեկույցից. «Դեկտեմբերի 30-ին իրավաբանական անձանց պետռեգիստրի աշխատակիցները ժամը 14.00-ից հետո բացակայել են աշխատավայրից եւ գրանցումներ չեն կատարել: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում միջատները կծել են դատապարտյալի ձեռքերը եւ ոտքերը: Գրեիք՝ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը: Կոշ քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ ճաշացանկը եղել է նույնը:

Ներողություն, եթե Ռաուլ Վալլենբերգը, Մարտին Լյութեր Քինգը եւ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի այլ առաքյալները կենդանի լինեին, ես չգիտեմ ինչ տպավորություն կստանային: Կարելի՞ է այդքան անլրջացնել օմբուդսմենի տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ տարեկան զեկույցը խորհրդարանում չքննարկվի, գուցե մեր հասարակությունն ընդհանրապես տեղեկություն չունենա, թե ինչով է ընդհանրապես զբաղվում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանը»:

Պատգամավորը համեմատեց պետական բյուջեից սնվող օմբուդսմենի ինստիտուտը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հետ, որը նույնպես տարեկան զեկույցներ է պատրաստում, բայց շատ ամփոփ. «Մենք այդքան միջոցներ ենք ծախսում, որ արդյունքում ունենանք նման անատամ զեկո՞ւյց, սա անլուրջ է»:

Հետո Սամվել Ֆարմանյանը դժգոհեց Կարեն Անդրեասյանի փնթի վերաբերմունքից. «Ո՞նց եք աղյուսակներ ներկայացնում անգլերեն լեզվով: Փնթի վերաբերմունք՝ccopy-paste»:

Հետո նա մեղադրեց օմբուդսմենին, որ ոչ մի տեղ չկան, խոսում են ոստիկանների բռնի գործողությունների մասին, բայց չեն եղել ոչ Բաղրամյանում, ոչ Գյումրիում. «Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ատամ ցույց տվողի բերանն եք ջարդում, փափուկ խոսողի վրա էլ խնդում: Հիմա խեղճ Կարենը հովին նստի թե արեւին?

    • Զարեհ says:

      Մեղմ ասած, ես էս տղային չեմ սիրում, բայց ի՞նչն ա սխալ ասել: Էդ խախտումներն ու թերացումները տեղի ունենալու ժամանակ ինքն ու՞ր էր, թե տվյալները հավաքում էր, որ զեկույց կազմելիս օգտագործի:

  2. Աբրահամյան says:

    Քննադատելու իրավունք ունի այն մարդը, որը իր հիմնական աշխատանքը լավ է կատարում: Խնդրում եմ սունյ պարոնին հարցնել. թե քանի անգամ է արձագանքել իր ընտրողների դիմումներին ու քանի անգամ է հանդիպել նրանց հետ: Նա ոչ մի անգամ չի արձագանքել ու ոչինչ չի կատարել իր ընտրողների համար: Ուրիշներին քննադատելը շատ հեշտ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031