Արդեն 3-րդ օրն է՝ ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014-ի զեկույցը:
Կարեն Անդրեասյանին քննադատեցին ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանական պատգամավորները:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եզրակացրեց՝ ուրեմն օբյեկտիվ զեկույց է. «Եթե ձեզ քննադատում են եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից, նշանակում է, որ ձեր քննադատությունն օբյեկտիվ է: Նենց չի, որ իմ ուշքը գնում է, երբ որ ինձ քննադատում են, բայց երբեմն պետք է կարողանանք լսել քննադատությունը, կարող է կան օգտակար լուծումներ մեր երկրի համար»:
Նա հորդորեց չնեղանալ Կարեն Անդրեասյանի քննադատությունից, որովհետեւ հրեշտակներ չկան:
Կարդացեք նաև
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ոստիկանին սարքել եք մեր երկրի բոբոն: Ոստիկանը նաեւ եր երկրի քաղաքացին է, մեր քաղաքացու պաշտպանը: Ի՞նչ կապ ունեն 2008-ի, 99-ի դեպքերը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ: Եթե էդքան վստահ եք, որ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսն են հանցագործները, ուրեմն գնացեք ցուցմունք տվեք, ոչ թե եկեք էս ամբիոնի մոտ կանգնեք ու ասեք՝ այսպես է ու թողեք գնացեք: Եղբայր, գիտե՞ս ով է արել այդ հանցագործությունը՝ գնա ցուցմունք տուր: Իսկ եթե դու օդում խոսում ես՝ լուրջ չի ընկալվում»:
Էդուարդ Շարմազանովը չի դժգոհում նաեւ Կարեն Անդրեասյանի խիստ տոնից, որից դժգոհում էին մյուս ՀՀԿ-ականները. «Բա պետք է խիստ ասի, որ լսելի լինի: Մենք էլ լսող իշխանություն ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ապրի Շարմազանովը, համարյա իրականությունն է ասում – ,,դե գնա ցուցմունք տուր, տեսնենք ինչ ա դուրս գալու,,