Լրահոս
Օրվա լրահոսը

«Թասիբով աղջիկ է, մեր քուրն է, թող գա». Սեյրան Սարոյանը՝ Անդրիաս Ղուկասյանի կնոջ մասին

Հոկտեմբեր 27,2015 13:24

«Մեր քուրն է, ինչ է եղել, թող գա»,- ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը նկատի ունի իրեն տեսնելու ցանկություն հայտնած նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կնոջը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարոյանը շարունակեց ասել, որ տպավորություն ունի, որ Անդրիաս Ղուկասյանին կինը փորձում է պաշտպանել. «Կին է, էլի, հիմա փորձում է մարդուն օգնի, թող օգնի, ապրի ինքը, որ թասիբով է»:

Հիշեցնենք, որ գեներալ Սարոյանը կասկածի տակ է դրել, որ Անդրիաս Ղուկասյանի տանեցիներն իրեն ձայն կտան՝ անդրադառնալով 4 օրով խորհրդարանի շենքի առջեւ նստացույց սկսելու «Ոտքի Հայաստան»-ի նախաձեռնությանը: Այդ նախաձեռնության անդամ է նաեւ Անդրիաս Ղուկասյանը:
«Այդ մարդը ժամանակին նախագահի թեկնածություն է դրել, երեք միլիոնի միջից ութ հազար ձայն է հավաքել, չէ՞: Դրանից հետո իրավունք ունի՞ ինչ-որ շարժում սկսի: Իր ասելով՝ լրիվ իր ձայները վերցրին, կեղծեցին: Բա ամոթ էլ էր, երկրի նախագահի թեկնածություն դնես ու ութ հազար ձայն հավաքես: Եղանք խայտառակ»,- ասաց պարոն Սարոյանը:

Նա վստահ է, որ «ոչ-ի» նախաձեռնությունները չեն կարողանա տապալել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իսկ արդար ընտրություննե՞ր կլինեն, գեներալ Սարոյանը կասկած չունի. «Իհարկե, ընտրությունները չեն կեղծվի, հեսա ընտրությունները կգան, կտեսնեք, ինչո՞ւ չեք ասում, որ այս ժողովուրդը կարող է մի անգամ նորմալ ընտրություն անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031