Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Համանախագահների այցն էական արդյունք չի տա» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 27,2015 13:22

«Հասարակությունն արդեն սովոր է, որ 2-3 ամիսը մեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են մեր տարածաշրջան եւ հանդիպումներ ունենում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ: Կարծում եմ՝ ոչ այս այցի արդյունքում, ոչ էլ մոտ ապագայում բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չենք ունենա, քանի որ ԼՀՂ-ն չի հանդիսանում բանակցային կողմ, բացի այդ՝ նման կոնֆլիկտները շատ արագ չեն կարող լուծվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 26-ին տարածաշրջան մեկնարկած այցի մասին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե շփման գոտում կայունացմանն ուղղված ցանկացած քայլ միայն ուժեղացնում է այսպես կոչված «ստատուս քվո»-ն. «Մյուս կողմից, ռազմատենչ հայտարարությունները եւ պատերազմի սպառնալիքները Ադրբեջանի միակ լծակներն են բանակցային գործընթացի վրա ազդելու գործում: Քանի դեռ իրավիճակի կարգավորումը չի բխում Ադրբեջանի շահերից, մենք դժվար չէ հաջողություն ունենանք»:

Քաղաքագետի խոսքով՝ առաջիկայում եւս սահմանային լարվածության դեպքերն անխուսափելի են. «Ադրբեջանը 2-3 ամիսը մեկ օգտագործելով ինչ-ինչ առիթներ՝ անգամ ծանր հրետանի է գործի դնում: Բացի այդ, գուցե Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ լինեն, որոնք եւս նման առիթ կհանդիսանան: Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը ցույց է տալիս, որ համաձայն չէ քաղաքական իրականության հետ»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ հնարավոր լծակների կիրառմանը, Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ Արեւմտյան երկրներն անգամ մարդու իրավունքների հետ կապված լծակներ չեն կիրառում Ադրբեջանի հանդեպ, հետեւաբար՝ արցախյան հակամարտության հարցում այդ երկրի վրա ներազդելու հնարավորությունը փոքր է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031