Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ կամ ոչինչ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 27,2015 13:20

Երեկ ԱԺ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրել են, թե ինչո՞ւ է Դաշնակցությունը 2005-ին պաշտպանել նախագահական կառավարման մոդելի՝ քոչարյանական Սահմանադրությունը, եթե խորհրդարանական կառավարման թունդ կողմնակից են։ Ռուստամյանը պատասխանել է. «Այո, մեր առաջարկը չէր ընդունվել, բայց ընդունվել էր անցումը՝ խորհրդարանի դերի մեծացման։ Եվ մենք այդ պրիմիտիվ տրամաբանությամբ չենք շարժվել՝ կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ։ Դրա համար է, որ նման կերպ շարժվողները ոչնչի էլ չեն հասնում։ Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ։ Չի լինում այդպես բնության մեջ։ Եվ մեզ համար կարեւոր էր 1995թ. Սահմանադրությունում փոփոխություն կատարելը, քայլ առաջ անելը, որովհետեւ եթե «ոչ» ասեինք, մնում էր 95-ինը, որի դեմ մենք պայքարել ենք, որը այս երկիրն իսկապես շեղել է ժողովրդավարական գործընթացներից»։

Ամենահետաքրքիրն այն է, որ «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկգբունքը քննադատում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի կարգախոսը «Մահ կամ ազատությունն» է։ Դա «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքից ավելի բեթար է։ Իսկ որ նման կերպ շարժվողները ոչնչի էլ չեն հասնում, ապա էլի հետաքրքիր է, 1908-ին երիտթուրքերին աջակցելով՝ Դաշնակցությունը ի՞նչ արդյունքի է հասել։ Համագործակցել է, քանի որ չհամագործակցելը ոչնչի չէ՞ր բերի։ Երեւի, այդ տրամաբանությամբ էլ 2005-ին Քոչարյանի կողքին էին կանգնած։ Վստահաբար ենք ասում, եթե 2005-ի Սահմանադրությամբ անցում կատարվեր դեպի միապետություն, Արմեն Ռուստամյանը այդ գործընթացը հիմնավորելու 10 հատ պատճառ կբերեր։

Իսկ սահմանադրական այս փոփոխություններին աջակցելը բացառապես մի պատճառ ունի, բոլորն էլ դա հասկանում են, ձեւ անողներն էլ, չանողներն էլ. որ այս Սահմանադրության ընդունումից հետո ամեն մեկն իր բաժին պարգեւավճարը կստանա։ Դաշնակցությունը մի քանի նախարարական պորտֆելի, մի քանի յուղոտ պաշտոնների հույս ունի։ Համագործակցության նրանց գնացուցակը բոլորին է հայտնի։

Միայն թե, որքան գիտենք, բոլոր տեսակի պաշտոնները, պորտֆելները խիստ սահմանափակ են, իսկ դրանց վրա աչք դրածները՝ շատ։ Հետեւաբար, իրենց «քցված» զգացողների թիվը շատ է լինելու։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031