Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ թաց՝ այնտեղ հաց. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 27,2015 13:16

Բանից պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանը խստորեն պայքարում է բացօթյա սրճարանները պոլիէթիլենային ծածկերով փակելու դեմ, որովհետեւ «նրանց հետ ունեցած պայմանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը»։

«ՉԻ» – Ցելոֆանի ծածկոցի տակ սուրճ խմելն, իհարկե, հաճելի չէ, բայց փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը։ Փաստորեն սրճարանների գործունեության «սեզոնային բնույթը» կոնկրետ ամսաթվով ֆիքսված չէ (հակառակ դեպքում նման հարց չէր առաջանա): Ահա եւ ստացվում է, որ սրճարաններն աշխատելու թույլտվություն ունեն, բայց անձրեւից պաշտպանվելու թույլտվություն՝ չունեն։ Այսինքն՝ աշխատել կարող են, բայց հաճախորդները պիտի թրջվեն, որովհետեւ ցելոֆանից ծածկերի համար տուգանք է հասնում։

Հետաքրքիր է՝ ո՞վ է զբաղվում գրիպի եւ մրսածության դեմ դեղերի ներկրմամբ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031