Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ օմբուդսմենը նման բառապաշար ունի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2015 13:00

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբեր 27-ի զոհերի հիշատակը:

Հետո «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցի հետ կապված իր ելույթում համեմատեց ներկայիս Հայաստանը Օսմանյան կայսրության հետ:

Զեկույցից տիկին Փոստանջյանն առանձնացրեց դատախազությանը վերաբերող քննադատությունը, ըստ որի, դատախազությունը, որը վերահսկող մարմին է, հնարավորություն չի ընձեռում մեր ոտնահարված իրավունքները վերականգնել. «Այսինքն, արձանագրված է, որ ՀՀ-ում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Նույնը եղել է Օսմանյան կայսրությունում: Բայց Օսմանյան կայսրությունում մեր քաղաքացիները դուրս էին եկել գործադուլի: Այսօր մենք այդ հնարավորություններն ունենք: Պաշտպանին քննադատում ենք, որ պետք է լինի ամենաընդդիմադիրը, մարտեր մղի, բայց մե՞նք ինչ պետք է անենք, որ ունենանք պաշտպաններ, մենք ինքներս պետք է դուրս գանք փողոց: Մենք պետք է մեր բան ու գործը թողենք ու ընդվզենք, դուրս գանք փողոց եւ ցույց տանք մեր անհամաձայնությունը գործող ապօրինի կարգերի դեմ: Մեզ ուրիշ ոչինչ չեն թողել՝ գործադուլ, դասադուլ անհնազանդություն: Սա մեր Սահմանադրական իրավունքն է, մենք ինքներս պետք է պաշտպան կանգնենք մեր ոտնահարված իրավունքներին»:

Նա հիշեցրեց, որ «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը, միասնական շտաբը դեկտեմբերի 1-ին կազմակերպում են ընդվզման ալիք. «Այդ օրը պետք է դուրս գանք փողոցներ եւ ցույց տանք ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, որ նրանց հետ համաձայն չենք եւ պատրաստ ենք գործողություների՝ դասադուլի, գործադուլ՝ չհնազանդվելու միջոցով ապացուցելով, որ մենք արժանի ազգ ենք, պետք է ապրենք ազատ, անկախ Հայաստանում»:

ՀՀԿ պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ պետք չի ամեն ինչ սեւ գույներով ներկայացնել, օմբուդսմենը նրա համար չի, որ ամեն ինչ գա ու քննադատի: Նրա համար է, որ քաղաքացին զգա, որ իր իրավունքները ոտնահարվելու դեպքում կա մի ատյան, որտեղ կարելի է դիմել եւ ստանալ համապատասխան պաշտպանություն. «Նիստին գալուց առաջ լրատվամիջոցներին ինչ-որ հարցազրույց էիք տվել եւ ինչ-որ խոսքեր էիք ասել պատգամավորների հետ կապված: Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որովհետեւ դուք կիրթ մարդ եք եւ չեմ կարծում, որ դուք նման բառապաշարով կարող էիք խոսել, որովհետեւ նաեւ մարդու իրավունքների պաշտպան եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031