Գեներալ Մանվել Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցից սպասելիքներ չունի:
Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք այսօր Ղարաբաղ մեկնած համանախագահներից, որոնք շփման գծում են լինելու, Մանվել Գրիգորյանը շարունակեց. «Իմ եւ ձեր սպասելիքները մեզանից են, որ մեր երկիրը, պետությունը, սահմանները պահենք: Օրական մի տասնութ տարեկան տղա է զոհվում, մեկի ոտքն է կտրվում, մեկի ձեռքը, վիրավորվում են: Թե չէ դրանք գալիս, խոսում, գնում են, բայց ոչ մի բան էլ չի փոխվում: Դրանք որ գալիս են օգուտ չեն տալիս, դրանց օգուտը ես անձամբ չեմ զգացել, ոչ էլ սահմանին կանգնած զինվորը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ