Գեներալ Մանվելը հերքում է տեղեկությունները, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ իր հարաբերությունները վատացել են:
«ԵԿՄ վարչության անդամ է, հայ մարդ է, վատը ո՞րն է, ես քո հետ վա՞տ եմ: Ախր էնպիսի բան եք ասում»,- զարմացավ Մանվել Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանն այլեւս երկրապահներին չի օգնում, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Ինչո՞ւ չի օգնում, ո՞վ ասաց, որ չի օգնում: Միշտ էլ օգնել է, երբ էլ դիմել են օգնել է էդ մարդը: Ինչ կապ ունի երկրապահ, թե նենց մարդ, սաղին էլ օգնում է: Հլը գնացեք, տեսեք բյուջեում ինչքան փող է դրել, իսկ էդ փողերն էլ գնում են հայ ժողովրդին: Ալեքսանյան Սամոյի ու նմանատիպ մարդկանց փողերից սաղ էլ օգտվում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ