Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ահագին մարդու էլ Աստված կպատժի». Գեներալ Մանվելը՝ հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին

Հոկտեմբեր 27,2015 12:08

«Ահագին մարդ պատժվել է, ահագին մարդու էլ Աստված կպատժի»,- քիչ առաջ Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը:

Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 16-րդ տարելիցն է: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն, գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Նրա խոսքով 27-ի ողբերգությունից 16 տարի անց ավելի ենք հզորացել, ավելի միասնական ենք դարձել. «Սահմանում զինվորն ավելի ամուր է կանգնած, ավելի են մեզ պաշտպանում, հաշվի չեն առնում թուրքի տեխնիկան, հզորությունը: Ճիշտ է հարված էր հայ ժողովրդին, պետությանը, բայց հայ ժողովուրդը անկախություն ձեռք բերած ժողովուրդ է, ու դա չեն կարող վտանգել ինչ-որ մարդկանց նվիրաբերել»:

Մեր հարցին, թե ողբերգությունից տասնվեց տարի անց Հայաստանի քաղաքացիները շարունակում են այդ ահաբեկչությունը կազմակերպելու մեջ շրջանառել Ռոբերտ Քոչարյանի անունը, դուք ո՞ւմ եք տեսնում ողբերգության հետեւում, գեներալ Մանվելը շարունակեց. «Ով արել է, արել է մեր անկախության, պետության, ժողովրդի դեմ: Աստված կպատժի անողներին, եթե ոչ իրենց, ապա իրենց երեխաներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031